Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սեքսոլոգիա

Սեքսուալ ցիկլի խանգարումներ

Սեքսուալ ցիկլի խանգարումները կարող են ունենալ արտահայտման տարբեր աստիճաններ։ Այն խանգարումները, որոնք էապես խոչընդոտում են սեռական ֆունկցիայի իրականացումը և կարիք ունեն բժշկական միջամտության, ընդունված է անվանել սեռական կամ հոգեսեռական դիսֆունկցիաներ։ Կան նաև ոչ այնքան «լուրջ», սակայն անհանգստություն պատճառող և կյանքի որակի վրա բացասաբար ազդող, այսպես կոչված սեռական դժվարություններ և անհանգստություններ։ Սեռական դժվարությունները ընդգրկում են սեռական կյանքին վերաբերող այնպիսի հարցեր, ինչպիսիք են սեռական դրսևորումների նորման, սեռականության տարիքային փոփոխությունները, այլընտրանքային սեռական ակտիվության հանդեպ վերաբերմունքը, սեռական նախերգանքի և բուն սեռական ցիկլի տևողությունը, սեռական հարաբերության հաճախականությունը և այլն։


Սեռական դժվարությունների և անհանգստությունների մեծ մասը անհետանում է տեղեկատվության պակասի լրացման կամ ապատեղեկատվության շտկման միջոցով։ Միայն որոշ դեպքերում, երբ դրանք կապված են խորը հուզական ապրումների և համոզմունքների հետ, կարող է պահանջվել բուժական միջամտություն։


Հոգեսեռական հիմնական դիսֆունկցիաներն են՝


1. սեռական ցանկության խանգարումները,
2. սեռական գրգռման խանգարումները,
3. հեշտանքի խանգարումները,
4. սեռական ցավային խանգարումները։

Հեղինակ. Արամ Հակոբյան, Նարինե Ներսիսյան
Սկզբնաղբյուր. Կլինիկական սեքսոլոգիա
Աղբյուր. sexology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ